Թրամփը դեմ է Կատալոնիայի անկախացմանը. աղբյուր
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դեմ են արտահայտվել Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին, հայտնում է The Local լրատվամիջոցը:
«Ես միասնական Իսպանիայի կողմնակիցն եմ»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում Ռախոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Կարծում եմ, որ Կատալոնիայի բնակիչները կշարունակեն մնալ Իսպանիայի հետ։ Հակառակն անհեթեթություն կլիներ»։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն տեղի կունենա կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Մադրիդի իշխանություններն այն համարում են հակասահմանադրական և բացարձակ անօրինական: