Ճապոնիայում հանուն գիտության 177 կետերի են սպանել
Международные новостиՃապոնիայի ձկնորսական ոլորտը վերահսկող վարչությունը զեկուցել է 177 կետերի սպանության մասին՝ երկրի հյուսիս- արեւելյան ափի մոտ։ Կետերին որսացել էին կենդանիների ներքին օրգաններն ուսումնասիրելու համար։
Ճապոնացի գիտնականները այսպիսով տեղեկություններ են հավաքում այս կաթնասունների ստամոքսների պարունակության մասին ու արդեն իրենց աշխատանքների մասին զեկուցել են Կետերի հարցերով միջազգային հանձնաժողովին։ Ընդամենը առաքելության ժամանակ երեք կետասպան նավերը որսացել են փոքր զոլավոր կետերի 43 անհատներ ու 134 սեյվալ տեսակի կետ։
Կետնորսությունը հանուն եկամուտի արգելված է միջազգային հռչակագրով։ Սակայն 1987-ին ընդունված միջազգային համաձայնագիրը թույլատրում է «կետերի վրա հետազոտություններ իրականցնել՝ հնարավոր մահացու ելքով»։
Բնապահպանները հաճախ են Տոկիոյին մեղադրում այն բանի համար, որ քողարկվելով հետազոտական նպատակներով, իրականում կետերին սպանում են կոմերցիոն նպատակներով, իսկ դրանց միսը վաճառվում է երկրի սուպերմարկետներում։