Ереван, 23.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


Խաղողի մթերումներն ընթանում են սահուն և կազմակերպված. գյուղնախարարը Արարատի մարզում հետևել է գործընթացին

Экономика

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը,գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի շրջանակում նախարարը եղել է «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» Մասիսի, «Պռոշյանի կոնյակի գործարանի»Մրգավանի, «Երևանի կոնյակի գործարանի» Այգավանի մթերմանկետերում, ինչպես նաև Արարատի և Ավշարի գինու գործարաններում, զրուցել պատասխանատուների հետ, հետևել աշխատանքների ընթացքին:

«Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի»  արտադրության պետ Կարեն Աղաջանյանը նշել է, որ մթերումն ընթանում է բնականոն հունով: Աշխատում են պայմանագրային հիմունքներով իրենց բազայում ընդգրկված գյուղացիական տնտեսությունների   հետ, ընդ որում մթերում են  այնքան խաղող, որքան տվյալ տարում արտադրել են գյուղացիները:  Չկատարված ֆինանսական պարտավորություններ չունեն, գումարը վճարում են անմիջապես  «կշեռքի վրա»: 

«Պռոշյանի կոնյակի գործարանում» նույնպես այս տարի մթերումների գործընթացում խնդիրներ չեն ծագում:  Գլխավոր տնօրեն, հիմնադիր Արմեն Գասպարյանի խոսքով՝ բերքն անմիջապես ընդունում են, թույլ չեն տալիս, որպեսզի հերթեր գոյանան: Մթերումն այս տարի սկսել են օգոստոսի 31-ից,  արդեն ավելի քան 10 000 տոննա խաղող են գնել, գումարները վճարվում են հանձնելուց հետո՝  առավելագույնը 30-35 օրվա ընթացքում: Խաղողի տեսակով պայմանավորված 1կգ-ի մթերման գինը տատանվում է 120-160 դրամի սահմաններում, իսկ «Արենի» սորտի համար պատրաստ են 280–ից 300 դրամ վճարել:

Արմեն Գասպարյանը նշում է, որ այս տարի թեպետ խաղողի քանակը փոքր-ինչ պակաս է, սակայն փոխարենը որակն է  բարձր. «Մինչև վերջին հատիկ խաղողը չմթերվի, մեր մասնաճյուղերի դռները չեն փակվելու»,- շեշտում է  «Պռոշյանի կոնյակի գործարանի»  պատասխանատուն:

«Արարատի գինու գործարանում» խաղողի մթերումները մեկնարկել են շուրջ 10 օր առաջ, այս պահին մթերում են միայն տեխնիկական սորտեր: Տնօրեն Սեդրակ Սարգսյանը նույնպես նշում է, որ այս տարվա բերքը նախորդ տարիների համեմատ բավականին  որակյալ է, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ խաղող են մթերել, ընդ որում օր օրի ծավալներն ավելանում են: Արարատի գինու գործարանն օգտվել է  3 % տոկոսադրույքով մթերման վարկերից, ինչը թեթևացրել է գումարների վճարման հոգսը.  վճարումները տեղում են կատարվում, գյուղացին գոհունակությամբ է հեռանում: Այստեղ նույնպես ընդգծում են՝ ծավալների սահմանափակում չկա. կմթերեն այնքան խաղող, որքան գյուղացիները կբերեն:

«Ավշարի գինու գործարանում» էլ խաղողի մթերումներից գոհ են: Գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանը նշում է, որ այս տարի նախատեսում են մթերել 2500-3000 տոննա բերք՝ նախորդ տարվա2300-2500 տոննայի դիմաց: Մթերումն այստեղ մեկնակել է սեպտեմբերի 19-ից, մթերման գինը 130 դրամ է, գումարը վճարում են տեղում, հերթեր չկան: Նախորդ տարվա համեմատ սպառման ծավալների շուրջ 30-35 տոկոս աճ են գրանցել:

Երևանի կոնյակի գործարանն արդեն ավելի քան 17 000 տոննա խաղող է մթերել:  Խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով՝ որակի առումով շատ լավ տարի է, մթերումն իրականացվում է համաձայն պլանի, որևէ խնդիր չունեն:

Անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում կատարվող  վերազինման աշխատանքներին՝ Արա Գրիգորյանը հավելել է, որ վերակառուցվում է մասնաճյուղի թորման արտադրամասը  և այս տարվա  նոյեմբերի 1-ից կվերսկսվեն  գինենյութի թորման աշխատանքներն  առավել արդիանակացված  և եվրոպական չափորոշիչներին համապատասխան պայմաններում :

 «Այս տարի մթերումը հիմնականում կազմակերպված է ընթանում: Այն բոլոր գործարանները, որտեղ այցելեցինք, մթերումներ են իրականացնում համաձայն կնքված պայմանագրերի: Օպերատիվ տվյալներով՝ այս պահին մթերվել է ավելի քան 60 000 տոննա խաղող, որը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նվազագույն  գինը 120 դրամ է »,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը:

  Նախարարի խոսքով՝ ոլորտում առկա խնդիրները կարելի է վերջնականապես լուծված համարել, երբ խաղողագործն ու մթերողը պայմանագրերով աշխատեն և համաձայնության գան  այն գնի շուրջ, որի պարագայում խաղողագործը կկարողանա շարունակել իր հետագա աշխատանքները: «Խաղողագործի աշխատանքը պետք է հարգվի և վճարվի այն գինը,  որի դեպքում  նա հաջորդ տարի էլ կկարողանա որակյալ խաղող մշակել և մատակարարել վերամշակողին»,- հավելել է գյուղատնտեսության նախարարը: 

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր հերթին նշել  է, որ նախորդ տարիների համեմատությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել մթերումների կազմակերպման գործում:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը նախաձեռնել է հիմնել  խաղողի տնկարկների ռեեստր, որը հնարավորություն կտա գույքագրել առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը և կանխել հնարավոր կեղծարարությունները: 

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови