Թաիլանդի գերագույն դատարանը նախկին վարչապետին դատապարտեց հինգ տարվա բանտարկության
Международные новостиԹաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան սեպտեմբերի 27-ին երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր Է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ եւ նրան դատապարտել Է հինգ տարվա բանտարկության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Յինգլակ Չինավատը մեղավոր Է ճանաչվել եւ դատապարտվել Է հինգ տարվա բանտարկության»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը Facebook-ում հրապարակվել Է Պխիա Տխայի («Հանուն Թաիլանդի») կուսակցության Էջում, որի առաջնորդն անցյալում Չինավատն Է եղել:
Նման հաղորդագրություն Է հայտնվել նաեւ մեկ այլ սոցիալական ցանցում՝ Line-ում, կուսակցության օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: