Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Իրաքյան Քրդստան
Международные новостиԹուրքական Pegasus ավիաընկերությունը հայտարարել է Իրաքյան Քրդստանում գտնվող Էրբիլ քաղաք թռիչքները դադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Իսկ թուրքական առաջատար՝ Turkish Airlines ավիաընկերությունը տեղեկացրել է, որ թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել, ուստի շարունակելու են ավիափոխադրումներ իրականացնել դեպի Սուլեյմանիե և Էրբիլ: