Որքան հետևորդ ունեն հայ հայտնիների երեխաներն Ինստագրամում
LifestyleՀամաշխարհային շոու-բիզնեսում ընդունված պրակտիկա է, երբ հայտնիները համացանցում ստեղծում են իրենց երեխաների էջերը, տեղադրում նրանց լուսանկարներն ու տեսանյութերը, ստանում մեծ թվով հավանումներ՝ այդպիսով հրապարակայնացնելով նրանց կյանքը: Հայ հայտնիներն էլ հետ չեն մնացել այս առումով: Նրանք էլ են տեղայնացնել միջազգային փորձը: Լավ է դա թե վատ, հարցի հակառակ կողմն է: Նրանցից շատերի երեխաները դեռ ծնված օրվանից ունեն իրենց էջերը: Մի մասն անձամբ է վարում իր էջը , մյուսների էջերն էլ ծնողներն են կառավարում: Ներկայացնում ենք աստղային այն երեխաներին, որոնք ամենաակտիվ են Ինստագրամում:
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան նույնպես ակտիվ է համացանցում: Ինստագրամում նրա հետևորդների թիվ հասնում է մոտ 23 հազարի: Էլինան վերջերս սկսել է նաև վիդեոբլոգ, որտեղ ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը։ 13 ամյա աղջնակը սիրում է դիտել վիդեոբլոգեր, այդ իսկ պատճառով որոշել է ունենալ իրենը։ Էլինան հենց իր անունն է տվել վիդեոբլոգին՝ «Էլինա Պետրոսյան բլոգ»: Աղջկան հետևում են ոչ միայն ընկերուհիները, այլև անծանոթ աղջիկներ։ Էլինան երազում է հայտնի բլոգեր և դիզայներ դառնալու մասին։

Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի փոքրիկ Լիլիթիկն արդեն օրիորդիկ է: Ծնողները դստեր դաստիարակության հարցում չեն թերանում, չնայած որ երկուսն էլ մասնագիտական բուռն գործունեությամբ են զբաղված: Լիլիթիկը մեծանում է խելացի, շնորհալի, դաստիարակված ու նաև գեղեցիկ: Աղջկա շնորհքն իսկապես ակներև է: Նա հրաշալի հաղորդավարուհի է ու նաև դատելով նրա սոցէջի լուսանկարներից՝ սելֆիի իսկական վարպետ: Նա ունի շուրջ 3100 հեևորդ:


Սիրված ու ճանաչված փոքրիկ երգչուհի Նանուլը միշտ է հանրության ուշադրության կենտրոնում: Այդքան շատ սիրելու հետ մեկտեղ նրան ամենաշատն են քննարկում ու քննադատում: Մարդկանց կարծիքով Նանուլն այն փոքրիկներից է, ով մանկությունը վայելեց շպարված, բարձրակրունկ կոշիկներով ու մշտապես հարդարված մազերով: Վիկա Մարտիրոսյանի դուստրը այն քչերից է, ով, ակտիվ վարում է իր ինստագրամյան էջը, հետևորդների թիվը հասնում է շուրջ 42.հազարի: Աղջիկը հաճախա է հրապարկում լուսանկարներ առօրյա կյանքից ու համերգներից, ինչպես նաև հոլովակներ, որտեղ պարում է: Դժվար է գուշակել Նանուլը կգնա մոր ճանապարհով՝ դառնալով պարուհի, թե կընտրի երգարվեստը, կամ էլ երկուսը միասին:


Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին` 6-ամյա Արմանը շարունակում է այն փոքրիկների շարքը, ովքեր իրենց անձնական էջն ունեն համացանցում: Արմանի Ինստագրամյան հետևորդների թիվ շուրջ 5500 է: Արմանն առանձնանում է իր նախանձելի զսպվածությամբ ու հմեստությամբ, նաև գեղեցիկ հագուկապով: Նշենք, որ որդու իմիջով Անահիտն անձամբ է զբաղվում:


Երգիչ Վաչե Ամարյանի որդին, ով լույս աշխարհ էր եկել ընդամենը ամիսներ առաջ, արդեն Ինստագրամի էջ ունի, որտեղ հրապարակվում են փոքրիկի լուսանկարներն ու տեսանյութեր: Թմբլիկ Ալեքսի լուսանկարները զարդարում են նաև նրա աստղային հայրիկի էջերը սոցիալական ցանցերում: Փոքրիկն ունի շուրջ 11 հազար հետևորդ:

