Հորդանանի ազգային ավիաընկերությունները կասեցնում են թռիչքները դեպի Իրաքի Քուրդիստան
Международные новостиՀորդանանի ազգային ավիաընկերությունները սեպտեմբերի 29-ին՝ 18:00-ից, դադարեցրել են թռիչքները դեպի Իրաքի Քուրդիստան, հաղորդում է AP:
«Royal Jordan» ավիաընկերությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է Իրաքի իշխանությունների խնդրանքով՝ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի կապակցությամբ:
Ավելի վաղ դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա թռիչքների կասեցման մասին էին հայտարարել Լիբանանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ «FlyDubai» ընկերությունը: