Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Լի» ծովամրրիկը վերածվել է փոթորկի. «Մարիա» փոթորիկը ևս չի հանդարտվել
Международные новостиՍեպտեմբերի կեսերին Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Լի» արևադարձային ծովամրրիկը ուժեղացել է՝ հասնելով երրորդ մակարդակի վտանգավորության փոթորկի:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնին, որտեղից ընդգծել են, որ «Լին» 5-րդ խոշոր փոթորիկն է, որը կազմավորվել է 2017-ին:
Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ փոթորիկն այժմ շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 11 կմ/ժամ արագությամբ: Ինչպես տեղեկացնում են օդերևութաբանները, քամու ուժգնացումը հասնում է 185 կմ/ժամի:
Բացի այդ, «Մարիա» ծովամրրիկը կրկին ուժգնացել է՝ հասնելով առաջին մակարդակի փոթորկի: Քամու առավելագույն արագությունը կազմում է 120 կմ/ժամ: