Կատալոնական դատարանը հրահանգել է իրավապահներին թույլ չտալ անկախութան հանրաքվեի անցկացումը
Международные новостиԿատալոնիայի Գերագույն դատարանն իրավապահ մարմիններին հրահանգել է թույլ չտալ ընտրատեղամասերի բացումն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի քվեարկության համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դատարանի որոշման համաձայն՝ Mossos d'Esquadra կատալոնական օրինապահ մարմինները, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան և ազգային ոստիկանությունը պետք է խոչընդոտեն հոկտեմբերի 1-ին ընտրատեղամասերի բացմանը և փակեն այն տարածքները, որտեղ քվեարկություն անցկացնելու հարմարություններ կտեղակայվեն:
Հիշեցնենք, որ քվեարկության անցկացման մասին օրենքի ընդունումից մինչև այսօր միլիոնավոր քարոզչական թռուցիկներ և այլ նյութեր են առգրավվել, ինչպես նաև մի շարք ցուցարարներ են ձերբակալվել:
Իսպանիայի Սահմանադրական դատարանն ավելի վաղ կասեցրել էր հանրաքվեի անցկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի գործունեությունը, որոնք ընդունել էր Կատալոնիայի կառավարությունը՝ Ժեներալիտետը:
Հարցումների համաձայն՝ Կատալոնիայի անկախացմանը կողմ է բնակիչների 41 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը: