Ճապոնիայի վարչապետը ցրել է խորհրդարանը՝ ԿԺԴՀ-ի սպառնալիքի պատճառով
Международные новостиՃապոնիայի ստորին պալատի նախագահ Տադամորի Օսիման ընթերցել է պալատը ցրելու մասին կայսր Ակիհիտոյի հրամանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի առավոտյան կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին և խնդրել է կայսերը հաստատել այն:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է ստանալ ընտրողների աջակցությունն իր տնտեսական քաղաքականությունը և ԿԺԴՀ-ի նկատմամբ դիրքորոշման խստացման և ներքին ու արտաքին քաղաքականության հարցերն առաջ տանելու համար:
Աբեն բացատրել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 22-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհդարանի ստորին պալատը ցրելու մասին ԿԺԴՀ-ից եկող միջուկահրթիռային սպառնալիքի պատճառով:
«Դրանք կլինեն ընտրություններ, որոնք պահանջում են այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպես պաշտպանել Ճապոնիան, ինչպես պաշտպանել քաղաքացիների խաղաղ կյանքը»,- հայտարարել է նա NHK հեռուստաալիքի եթերում:
Միևնույն ժամանակ, երկրի ընդդիմությունը քննադատել է Աբեին այդ քայլի համար՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա ներկայացուցիչների պալատը ցրելը և արտահերթ ընտրություններն օգտագործում է իր համար ոչ ցանկալի դատական գործերը դադարեցնելու համար: