Պեսկով. Ռուսաստանը եւ Թուրքիան Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով տարաձայնություններ չունեն
Международные новостиՌուսաստանը եւ Թուրքիան Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցով տարաձայնություններ չունեն: Այս մասին «ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչու՞ տարբեր կերպ վերաբերվել: Ոչ, էական տարաձայնություններ չկան»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու երկրների միջեւ կա՞ն էական տարաձայնություններ քրդական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
Չորեքշաբթի Անկարայում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցություններ: