Իրանը կարող է դուրս գալ միջուկային պայմանագրից. Իրանի արտգործնախարար
Международные новостиԻրանը դուրս կգա միջուկային պայմանագրից՝ ԱՄՆ-ի կողմից համանման գործողության պարագայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։
«ԱՄՆ-ն ավելի լավ է պահպանի համաձայնագիրը, քանի որ Իրանի առջև կան նաև ուրիշ տարբերակներ»,- ասել է նախարարը, նշելով, որ Իրանը ձգտում է կայունություն հաստատել տարածաշրջանում, սակայն Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն խոչընդոտում են դրան։
«Իրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ վարել տարածաշրջանային հակասությունների շուրջ»,-հայտարարել է Զարիֆը՝ նկատի ունենալով առաջին հերթին Քաթարի շուրջ ծավալված ճգնաժամը: