ԱՄՆ-ում 3 տարեկան երեխան հրաձգություն է բացել
Международные новостиԱՄՆ-ում 3 տարեկան երեխան պատահաբար հայտնաբերել է հրազեն, որից կրակել և ծանր վիրավորել է երկու ամերիկացի փոքրիկների Դեթրոյթ քաղաքի շրջակայքում, հաղորդում է տեղական ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Դիրբորն քաղաքում: Երկու փոքրիկներն էլ երեք տարեկան են եղել:
«Նախաքննությունը ցույց է տվել, որ երեխան ատրճանակ է գտել, որից կրակոցներ է արձակել, վիրավորները գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում», - ասվում է իրավապահ մարմինների աշխատակիցների հայտարարության մեջ:
Այդ ամենին վկա դարձած մի քանի այլ փոքրիկներ հարցաքննվել են հատուկ դասընթացներ ստացած ոստիկանների կողմից: Նաև հարցաքննվել է կինը, որը հսկում էր երեխաներին: Միջադեպի առնչությամբ դեռևս որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել: