The Daily Mail. Էմմա Դենտ Քորդը արքայազն Ֆիլիպին մեղադրում է թագուհի Էլիզաբեթ 2-րդին դավաճանելու մեջ. լուսանկարներ
LifestyleORER.news-ի փոխանցմամբ՝ բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Էմմա Դենտ Քոդը Բրայթոնում կայացած հակամիապետական համաժողովի ընթացքում բոլորի ներկայությամբ քննադատել է թագավորական ընտանիքի մի շարք անդամների:

Աղբյուրը հայտնում է, որ կինը կուսակիցների ներկայությամբ հայտարարել է, որ 96-ամյա արքայազն Ֆիլիպը դավաճանել է կնոջը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդին:

Քոդը հայտարարել է, որ միգուցե, թագուհին կցանկանա հրաժարվել գահից, երբ նրա կողակիցը մահանա. չէ որ նա տարիներ շարունակ անհավատարիմ է եղել թագուհուն:

Իր ելույթի ընթացքում պատգամավորն անդրադարձել է նաև արքայազն Ուիլյամին ու Հարիին: Նա նշել է, որ վերջիններս այդքան էլ խելացի չեն վարվում, ավելի ճիշտ կլիներ տղաներին ազատություն տալ: