Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը
ПолитикаՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 2-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։