Սեպտեմբերի 30-ի աստղագուշակ
LifestyleԽոյ
Այս պահին Խոյերին չի խանգարի շրջահայացությունը: Եթե փորձեք հարազատներից, ընկերներից ուզածը ստանալ, փոխարենը կստանաք միայն նյարդային վերաբերմունք ու վիրավորանք: Խորամանկությունը միշտ չէ, որ օգտակար կլինի: Ամեն դեպքում մի հուսալքվեք. Ի վերջո դուք կհասնեք ցանկալի արդյունքի:
Ցուլ
Ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է հետևել երազանքին: Լսեք ներքին ձայնին, այն ձեզ ճիշտ ուղղությամբ կտանի: Եթե զգաք, որ չեք ցանկանում այս կամ այն բանը անել, կամ ինչ-որ մեկի հետ ահնդիպել, ապա մի արեք ու հանդիպեք:
Երկվորյակ
Օրը ձեզ բազում հնարավորություններ կընձեռի, որից պարտավոր եք օգտվել: Կարող եք պլանավորել ամենաբարդ գործերը, դրանք հաջող ընթացք կունենա, քանի որ այսօր ճակատագիրը ձեր կողմից է: Սպասվում է ճակատագրական հանդիպումը, որը կհանգեցնի մեծ սիրո:
Խեցգետին
Հնարավոր է, որ ձեզ ընկճված զգաք, աշխատունակությունն էլ ցածր կարող է լինել: Մի ծանրաբեռնեք ձեր օրգանիզմը, հանգստացեք: Հանդիպումներն ու գործարքները, որոնք նախատեսել եք, հնարավոր է չկայանան, ձեզնից անկախ, կախված հանգամանքներից:
Առյուծ
Օրը հարմար է հանդիպումների, պայմանագրերի կնքման, բանակցությունների համար: Ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական դրությանը: Խուսափեք ռիսկային գործարքներից, գործ մի ունեցեք հավատ չներշնչող անձանց հետ:
Կույս
Փորձեք աշխատավայրում առկա լարվածությունը կոմպենսացնել այլ՝ դրական բանով: Այժմ ձեզ անհրաժեշտ է աջակցություն, մտերիմ մարդու խորհուրդ: Փորձեք ամեն ինչին հանգիստ վերաբերվել, ձեր անհանգստությունները ձեր երևակայության արդյունքն են:
Կշեռք
Միջավայրը փոխելու համար ժամանակ ու գումար մի խնայեք: Հնարավոր է՝ հանդիպեք ձեր կյանքի կեսին կամ վերականգնեք նախկին հարաբերությունները սիրելի հետ: Եթե աշխատավայրում ամեն ինչ ձեր ուզածի պես չի ընթանում, մի անհանգստացեք, ժամանակն ամեն ինչ իչ տեղը կդնի:
Կարիճ
Մի փորձեք ամեն ինչին հեռվից նայեմ, մասնակից չլինել, բայց նաև շատ ակտիվություն էլ մի ցուցաբերեք: Եթե լավ հնարավորության եք հանդիպել, ապա ձեռքից բաց մի թողեք: Մտերիմների հետ հարաբերություններում մի խորամանկեք:
Աղեղնավոր
Ձեր ճշմարտացիության վրա մի կասկածեք: Մարդկանց խորհուրդներին շատ մի հետևեք, օրը բարենպաստ է ցանկացած նոր, սկիզբ առնող բանի համար: Զբաղվեք տան գործերով, վերափոխեք տան կահույքը, տեղափոխեք, փոփոխություններ կատարեք:
Այծեղջյուր
Նոր ծանոթներ ձեռք կբերեք: Բայց զգույժ եղել, մի բացեք սիրտը բոլորի առաջ: Օրը բարենպաստ է գործնական բանակցությունների համար: Շրջեք խանութներով, ձեզ ու ձեր սիրելիներին նվերներ գնեք:
Ջրհոս
Սկսեք զբաղվել այն գործով, որը ձեզ երկար ժամանակ չէր հաջողվում: Այժմ իսկական ժամանակն է ակտիվություն ու նախաձեռնողականություն դրսևորելու համար: Այն, ինչ նախկինում անիրագործելի էր թվում, այժմ շատ մոտ է իրականություն դառնալուն: Գլխավորը՝ մի ծուլացեք:
Ձկներ
Դուք բավական ուժ ու եռանդ ունեք ցանկացած գործ գլուխ բերելու համար: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ այդ պահին հաճույք կպատճառի: Զբաղվեք ձեր ֆիզիկական առոջղության, սկսեք զբաղվել սպորտով ու մարմնի ամրացմամբ: