Թրամփը հաստատել է 2018 ֆինանսական տարում մինչև 45 հազար փախստական ընդունելու առաջարկը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 2018 ֆինանսական տարում մինչև 45 հազար փախստական ընդունելու Սպիտակ տան առաջարկը, որը Կոնգրես է ուղարկվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդկերպ՝ Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել փախստականների ընդունումը 10 հազարով: Այդ թիվը կդառնա փախստականների ընդունման ամենացածր շեմը 1980 թվականին նրանց ընդունման վերաբերյալ օրենքի ստորագրումից ի վեր:
Վերջին տարիներին այդ թիվը կազմում էր մոտ 70-80 հազար փախստական, 2016 ֆինանսական տարում՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք այդ ցուցանիշը կազմել է 75 հազար փախստական: