«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանները երկար ընկերությունից հետո նշանադրվել են (լուսանկարներ)
LifestyleԲրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի դարձած բրիտանացի դերասաններ Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին նշանադրվել են: Հիշեցնենք, որ զույգը արդեն հինգ տարի էր, ինչ ընկերություն էր անում:
The Daily Mail պարբերականը հայտնում է, որ 30-ամյա դերասանները նշանադրվել են ամռանը և միայն անցած շաբաթ տեղեկացրել ընկերներին և ընտանիքներին, որ պատրաստվում են ամուսնանալ:
Պարզվում է, որ զույգը դեռ վաղուց ցանկանում էր ամուսնանալ, սակայն Ռոուզը նախ և առաջ ցանկանում էր տուն ձեռք բերել, իսկ ահա Արևելյան Անգլիայում գտնվող առանձնատուն տեղափոխվելուց հետո ամուսնությունը հաջորդ բնական քայլն է համարում իրենց համար:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Հարինգթոնը անկեղծացել է, որ շատ երջանիկ է, որ սկսել է ապրել Ռոուզի հետ: Այժմ նարանք կարող են ամեն ինչ ձևավորել և տեղափոխել միայն իրենց ճաշակով:






Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.