Կատալոնիայում ոստիկանությունը 1,3 հազար ընտրատեղամաս է փակել
Международные новостиՈստիկանությունը 1,3 հազար դպրոցի մուտք է փակել, որոնք հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեի ժամանակ պետք է գործեին որպես ընտրատեղամաս, հայտնում է interfax.ru-ն:
Միևնույն ժամանակ ոստիկանությունը միջոցառումների կազմակերպմանը ներգրավված 163 դպրոցներում և քոլեջներում գտնվող անձանցնախազգուշացրել էմինչև հոկտեմբերի 1-ի առավոտյան 06:00-ը հեռանալ այդ շենքերից:
Ավելի վաղ Կատալոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ հոկտեմբերի 1-ին տեղի ժամանակով 09:00-ից 20:00-ն բաց կլինի ավելի քան 2,3 հազար ընտրատեղամաս:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունում ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Ամադեու Ալտաֆաջը հայտարարել է, որ Կատալոնիայի բնակիչները հոկտեմբերի 1-ին կմասնակցեն անկախության մասին հանրաքվեին՝ չնայած խոչընդոտներին, այդ թվում՝ ֆիզիկական:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել մի շարք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անկախության մասին հանրաքվե անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք: