Հյուրանոց՝ բաց երկնքի տակ. ՖՈՏՈՇԱՐՔ
LifestyleNull Shtern-ը կոտրում է բարձրակարգ հյուրանոցի մասին տարածված այն բոլոր կարծրատիպերը, որոնք ընդունված են մարդկության մեջ: Կազմակերպությունը շվեյցարական Ալպերում հյուրանոց է բացել, որը չունի պատեր, դռներ, առաստաղ, լուսամուտ և այլն: Այստեղ չկա բացառապես ոչինչ, բացի մահճակալից ու լուսամփոփից:
Ընկերությունն իր այս յուրօրինակ հյուրանոցով գրավել է մի շարք զբոսաշրջիկների: Նկատենք, որ Null Shtern-ը թարգմանաբար նշանակում է «Զրո աստղանի»:
Նշենք, որ հյուրանոցը գտնվում է Ալպերի հենց սրտում՝ ավելի քան 2000 մետր բարձրության վրա: Այստեղ մեկ օր գիշերելու արժեքը 210 դոլար է:





