Կանադայում հանցագործներին հետապնդող շունը կրակել է ատրճանակից
Международные новостиԿանադայում, հանցագործներին հետապնդելու ժամանակ ոստիկանական շունը պատահաբար կրակել է ատրճանակից, հաղորդում է CTV News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Քալգարիի մոտ: Խանութներից մեկից, որի մոտ հարձակում էր տեղի ունեցել ոստիկանություն էին կանչել: Հարձակվողները, որոնք 2-ն են եղել, դիմել են փախուստի, իսկ ոստիկանական շունն ընկել է նրանց հետքի վրա:
Օրենքի չորքոտանի պահապանը մտել է թփերի մեջ, իսկ քիչ անց այնտեղից կրակոցի ձայն է լսվել:
«Շունը թփերի մեջ ատրճանակ է հայտնաբերել ու, երբ փորձել է ատամներով բարձրացնել այն, զենքը կրակել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կենդանին և ոստիկանները չեն տուժել:
«Շունն իրեն լավ է զգում, ուրախ է աշխատանքի վերադառնալու համար»,- հայտնել են ոստիկանները:
