Սարոյի ՍՐՏԻՍ N1 մենահամերգը, հյուրերը, տպավորությունները. լուսանկարներ
LifestyleKamoblog.tv-ն գրում է.
Շնորհավորում եմ Սարոյին, Կ.Դեմիրճյանի անվ. անվան մարզահամերգային համալիրն այսօր լեփ-լեցուն էր, բոլորը եկել էին ներկա գտնվելու սիրված երգչի «Սրտիս N1» խորագրով մենահամերգին: «Սրտիս N1»-ը Սարո Թովմասյանի առաջին մեծ մենահամերգն է: Համերգը խոստանում էր լինել աշնանային երաժշտական ամենավառ ու գունեղ իրադարձություններից մեկը: Այն աննախադեպ էր իր կազմակերպչական ծավալով, օգտագործվող տեխնիկական միջոցների բազմազանությամբ եւ մասշտաբով:
Հատուկ երեկոյի համար կառուցվել էր դեկոր, օգտագործվել էին 300-ից ավելի լուսային սարքավորումներ՝ բոլորովին նոր շարվածքով, 330 ք.մ. լեդ էկրաններ, որոնք իրենց մանրությամբ, քանակով ու կետայնությամբ մեկ դահլիճում Հայաստանում դեռ չէին օգտագործվել:
Համերգի ընթացքում օգտագործվել են մեծ քանակությամբ հատուկ էֆեկտներ: Համերգի կազմակերպման եւ իրականացման վրա աշխատել է 319 մարդ: Ընդհանուր միջոցառմանը մասնակցեցին 40 երաժիշտներ, «Swag dance» պարային խումբը, ինչպես նաև հրավիրյալ 3 հատուկ հյուրեր:
Համերգի պրոդյուսերը եւ բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, գծային պրոդյուսեր` Սոնա Մարության, երաժշտական պրոդյուսերներ` Կարեն Համբարձումյան եւ Սեւակ Մելքոնյան, հագուստների նկարիչ` Արամ Նիկոլյան, դեկորատոր` Բագրատ Դիվանյան, խորեոգրաֆ` Հովհաննես Սարգսյան:
Շարունակությունը՝ այստեղ:



