Կատալոնիայի անկախության հանրաքվեն ձախողվել է. Իսպանիայի վարչապետ
Международные новостиԿատալոնիայի անկախության հանրաքվեն ձախողվել է, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ կատալոնացիներին թակարդն են գցել արգելված հանրաքվեին մասնակցելու միջոցով: Նա նշել է, որ հանրաքվեն կատալոնական իշխանությունների ռազմավարությունն էր ընդդեմ օրենքի եւ ժողովրդավարության: «Այս ճանապարհը ոչմիտեղ է տանում»,- նշել է Ռահոյը:
Իսպանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել անվտանգության ուժերին իրենց աշխատանքը կատարելու եւ օրենքը պահպանելու համար: Նա Իսպանիայի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել հանդիպել եւ քննարկել հանրաքվեից հետո երկրի ապագան:
Նշենք, որ Կատալոնիայի իշխանությունների վերջին տեղեկություններով՝ իսպանական ոստիկանության հետ ընտրողների բախումների հետեւանքով տուժել է 760 մարդ: Մադրիդը հանրաքվեն անօրինական է համարում: Երկրի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացումն արգելել էր: