Ամսեկան քանի անգամ պետք է զբաղվել սեքսով, որպեսզի կինն իրեն երջանիկ զգա
LifestyleThe Hindustan Times-ը գրում է, որ ամուսնության առաջին երկու տարիներին կիրքն ու սեռական հարաբերությունները չպահպանելու դեպքում ամուսինները գնալով հեռանում են միմյանցից:
ԱՄՆ փորձագետները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որի նպատակն էր ուսումնասիրել ընտանեկան կյանքից կանանց բավարարվածության և երջանկության գրավականը ինչպես նաև ամուսնու հետ կանոնավոր սեքսի փոխկապակցվածությունը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նոր ամուսնացած և ամուսնու հետ առավելագույնը ամսական 4 անգամ սիրով զբաղվող կանայք հիասթափված են իրենց ամուսնական կյանքից: Սակայն այն կանայք, ովքեր միևնույն ժամանակաշրջանում առնվազն 11 անգամ են սեքսով զբաղվել` այսինքն շաբաթական առնվազն 3 անգամ, իրենց ամուսնությունն առավել հաջող են համարել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.