Թրամփը չորեքշաբթի կայցելի Լաս Վեգաս և կհանդիպի իրավապահ մարմինների ու տուժած քաղաքացիների հետ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պատրաստվում է այցելել Լաս Վեգաս, որտեղ այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Չորեքշաբթի ես կմեկնեմ Լաս Վեգաս՝ տեղում հանդիպելու իրավապահ մարմինների հետ, ինչպես նաև կայցելեմ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակցիներին և հարձակումից տուժածներին ու նրանց ընտանիքներին»,– հայտնել է Թրամփը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 50 մարդ: Քլարք շրջանի պաշտոնյաները հայտնել են նաև, որ հարձակումից հետո դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 406 մարդ:
Համերգի այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան 50 մարդ սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է: