Գայանե Ավետիսյանը` «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարի եւ Ալեքսանդր Բաբասյանի հետ համատեղ խաղի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Կայարան» հեռուստասերիալը դիտողներն արդեն մի քանի օր է, ինչ հետեւում են դերասանուհի Գայանե Ավետիսյանի հերոսուհու հետ կապված զարգացումներին, որոնք հեռուստասերիալում նոր անակնկալների կհանգեցնեն: Գայանեն առաջինը Life.panorama.am-ին է պատմել գրեթե մեկ տարի հեռարձակվող սերիալում նոր կերպարի եւ սիրված թիմում աշխատելու մասին:
« «Կայարան» հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանի կողմից առաջարկ ստացա ընդգրկվել իրենց թիմ եւ անմիջապես սիրով համաձայնեցի, քանի որ Ելենայի հետ բացի լավ ընկերներ լինելուց, նաեւ միասին սովորել ենք եւ ունենք համատեղ աշխատանքային փորձ դեռ «Որբերը» եւ «Աննա» հեռուստասերիալների ժամանակ: Այսինքն` ես գիտեի, թե ուր եմ գնում եւ ում հետ պետք է աշխատեմ, ուստի անգամ մտածելու կարիք չունեցա: Ինչպես եւ վստահ էի, Ելենան աշխատում է պրոֆեսիոնալ ու ամենակարեւորը մարդկային դերասանների հետ»,- նշեց Գայանեն:
Շարունակությունը՝ այստեղ: