Սինդի Քրոուֆորդն ամուսնու ու երեխաների՝ 18-ամյա Փրեսլի Գերբերնի ու 16-ամյա Կայա Գերբերի հետ` Omega-ի խնջույքին. Ֆոտոշարք
LifestyleԻնչպես արդեն գիտենք, 1990-ական թվականների ամենահայտնի սուպերմոդելներից մեկի՝ Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ 18-ամյա Փրեսլի Գերբերն ու 16-ամյա Կայա Գերբերը, դեռևս նոր են մուտք գործել մոդելային ասպարեզ, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել են հայտնի դառնալ:

Ինչպես հայտնում է ORER.news-ը, The Daily Mail-ի հաղորդմամբ` Քրոուֆորդ-Գերբերներին համարվում է նորաձևության առաջին ընտանիքը, որն անցած երեկո մասնակցեց հայտնի Omega ժամագործական ընկերության կազմակերպած փարիզյան խնջույքին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հայտնի մոդելային ընտանիքի բոլոր անդամները երեկոյին չքնաղ տեսք են ունեցել, սակայն իրենց գեղեցկությամբ առավել աչքի են ընկել Կայան ու նրա 51-ամյա մայրը: Լուսանկարներից էլ երևում է, որ սկսնակ մոդելի ու նրա աստղային մայրիկի նմանությունն ուղղակի անհնար է եղել չնկատել:

