Տուսկը Իսպանիայի վարչապետին կոչ է արել խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնությունից
Международные новостиՊաշտոնյան նշել է, որ թեև նա կիսում է Իսպանիայի վարչապետի կողմից բերված սահմանադրական փաստարկները, այնուամենայնիվ, հարկ է համարել կոչ անել Իսպանիայի իշխանություններին հետագայում խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնությունից:
Հիշեցնենք, որ Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվեին կոշտ ուժի կիրառմամբ միջամտել է Իսպանիայի ոստիկանությունը: Չնայած դրան՝ պատմական հանրաքվեն տեղի է ունեցել և կատալոնացիների 90 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: