Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Ազգային տոնի առթիվ
ПолитикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և կանցլեր Անգելա Մերկելին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: