«Ծառուկյան» դաշինքն Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում վերջնական որոշում չունի
Политика«Ծառուկյան» դաշինքն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում վերջնական որոշում դեռևս չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:
«Այդ հարցը դեռ քննարկվում է: Մինչև հոկտեմբերի 5-ը առաջադրումների համար ժամանակ կա: Դաշինքը քննարկում է, կքննարկեն ձեզ կասեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է իր եղբայրը՝ Գագիկ Պողոսյանը, հրաժարվել Արտաշատի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց, Կարինե Պողոսյանը պատախսանեց. «Նա չի առաջադրվելու, ընդհանրապես չի էլ ցանկացել, երբևէ իր անունը չի շրջանառվել: Ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից: Ինքն այլ աշխատանքի է անցնելու»:
Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2017թ. նոյեմբերի 5-ին: