Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի 7 հրամանատարի. ՌԴ ՊՆ
Международные новостиՌուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը երկու օրվա ընթացքում Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 դաշտային հրամանատարի, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ Եփրատ գետի արևելյան ափին ոչնչացված ԻՊ-ականների թվում է եղել նաև Աբու Իսլյամ ալ Կազակին, որը համակարգում էր ԻՊ-ի հարձակողական գործողությունները Եփրատի հովտում:
Կոնաշենկովի խոսքով, բացի այդ, սպանված են ԻՊ-ի ևս 304 գրոհային, ևս 170-ը վիրավոր է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ՊՆ-ն ցուցադրել էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում ԻՊ-ի և «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման դիրքերին հասցրած ավիահարվածների ընթացքը: