Ереван, 31.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Ինչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններում

Lifestyle

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է։ Վերջինիս ծագման պատճառները շատ են և պայմանավորված են լորձաթաղանթը գրգռող որևէ գործոնով՝ ճառագայթային, քիմիական կամ այլ բնույթի վնասվածքներ, այրվածքներ և այլն, որոնց արդյունքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս լորձաթաղանթի կարմրություն, էռոզիաներ, խոցեր։

Առավել հաճախ ստոմատիտը զարգանում է այնպիսի սոմատիկ պաթոլոգիաների ֆոնի վրա, ինչպիսիք են էնդոկրին կամ ինֆեկցիոն հիվանդությունները (կարմրուկ, ջրծաղիկ, սիֆիլիս, պալարախտ և այլն), աղեստամոքսային կամ սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Շատ հաճախ ստոմատիտով հիվանդանում են նաև հեմատոլոգիական, իմունային համակարգի հիվանդություններով, ալերգիայով, հիպովիտամինոզով տառապող հիվանդները։

«Առաջավորները»` ստոմոտիտների շարքում

Վերջին ժամանակներում ստոմատոլոգիական պրակտիկայում առավել հաճախ հանդիպում են ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի և մասնավորապես աֆթոզ ստոմատիտները։ Այս հիվանդությունը բնորոշ է 20-23 տարեկան մարդկանց։ Վերջինիս պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային և միկրոբային ծագման ալերգիկ հիվանդությունները, այլև աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարումները, շնչուղիների ինֆեկցիաները կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հիպովիտամինոզը, սթրեսը, սոմատիկ հիվանդությունների սրացումները։ Ստոմատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա տեղ-տեղ առաջանում են աֆթաներ կամ բշտիկներ, որոնք այնուհետև պայթում են և 7-10 օրվա ընթացքում իսպառ վերանում։ Աֆթաների, քերծվածքների կամ կարմիր եզրերով սպիտակավուն փառով պատված փոքրիկ խոցերի առաջացումը ուղեկցվում է սուր ցավով, ջերմության կտրուկ բարձրացմամբ, թքարտադրության խանգարումով, երբեմն նաև ավշահանգույցների մեծացմամբ։ Հիվանդությունը կարող է ընթանալ սրացումներով` հատկապես գարնանը և աշնանը։

Նմանատիպ կլինիկական դրսևորում ունի նաև հերպեսային ստոմատիտը։ Վերջինս սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է։ Եթե նախկինում այն հայտնաբերում էին հիմնականում փոքր տարիքի երեխաների մոտ (վիճակագրական տվյալների համաձայն բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների 80%-ը բաժին է ընկնում մանկական տարիքին), ապա այսօր հերպեսային ստոմատիտն առավել հաճախ հանդիպում է թե’ դեռահասների և թե’ չափահաս մարդկանց մոտ։ Վերջինս քրոնիկ աֆթային ստոմատիտից տարբերվում է ակնհայտ և ինտենսիվ կլինիկական դրսևորումներով. ջերմության կտրուկ բարձրացում, առավել արտահայտված ցավի ցգացողություն, բշտիկների մեծ քանակություն, որոնք շատ արագ պայթում և վերածվում են աֆթաների։ Բացի դրանից հիվանդների մոտ նկատվում է լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտի առկայություն։ Հերպեսային ստոմատիտով հիվանդների մոտ պարանոցային և ծնոտային ավշահանգույցները մեծացած են։ Ընդ որում, ցանավորվում է ոչ միայն լորձաթաղանթը, այլև մաշկը։ Հերպեսային ստոմատիտի դեպքում ևս ժամանակ առ ժամանակ լինում են սրացումներ։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ բերանի լորձաթաղանթի վնասվածքները, կարիեսը, գերսառեցումը, ինչպես նաև ամռանն արևի տակ երկար մնալը։

Վարակածին հարուցիչներից առաջացող ստոմատիտներից կարելի է առանձնացնել Վենսանի խոցանեկրոզային ստոմատիտը։ Այս հիվանդության հարուցիչներն են ֆուզոբակտերիաները և սպիրոխետան (պարույրամանրէն)։ Այդ միկրոօրգանիզմներից աննշան քանակությամբ կան նաև առողջ մարդու բերանի խոռոչում։ Երբ օրգանիզմի դիմադրողականությունն ու լորձաթաղանթի հակազդելու ունակությունը թուլացած են, այդ միկրոօրգանիզմները դառնում են վարակունակ։ Վենսանի ստոմատիտով հիվանդանում են հիմնականում 17-30 տարեկան տղամարդիկ, որոնք լավ չեն տիրապետում բերանի խոռոչի հիգիենայի կանոններին։ Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (մինչև 38˚C), սուր արտահայտված ցավերով, բերանից տհաճ նեխահոտով, լնդերի խոցոտմամբ և արտահայտված արյունահոսությամբ։ Ընդ որում, խոցեր են առաջանում նաև այտերին և լեզվի լորձաթաղանթին, որոնք երբեմն կարող են հասնել մինչև 5-6սմ-ի։ Բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է նեկրոզի զարգացում։ Հիվանդությունը, պարբերաբար հանդարտվելով և սրանալով, կարող է տևել տարիներ, իսկ հաճախ հանգեցնում է ատամների թափվելուն։

Ստոմատոլոգիական պրակտիկայում հաճախ է հանդիպում նաև տոքսիկո-ալերգիկ (դեղորայքային) ստոմատիտը, որն ուղեկցվում է բազմաբնույթ էքսուդատիվ կարմրամաշկությամբ, կարմիր, տափակ որքինով և գայլախտով։ Սակայն այս հիվանդությունները բավականաչափ ուսումնասիրված չեն և նույնիսկ արտահայտված կլինիկական դրսևորումների դեպքում դրանց ախտորոշումը բավականին դժվար է։

Տեղին է հիշատակել նաև վնասվածքային ստոմատիտի մասին։ Լայն տարածում ունեցող այս հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները, օրինակ. ատամներից, պրոթեզներից, ատամնաքարերից, ինչպես նաև տաք կերակուրներից առաջացած վնասվածքները։ Վնասվածքի տեղում նախ առաջանում է բորբոքում, այտուցվածություն, այնուհետև` էռոզիաներ և ցավոտ խոցեր, ավելի ծանր դեպքերում այն կարող է վերածվել նույնիսկ չարորակ նորագոյացության։

Երկարատև ազդեցության արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում (ծխախոտամոլություն, ատամի պրոթեզավորում, տարբեր մետաղներով ատամնաշապիկի առկայություն և այլն) հաճախ զարգանում է լեյկոպլակիա հիվանդությունը, որը պետք է տարբերել բերանի խոռոչի լորձաթաղանթի չարորակ նորագոյացություններից։

Վնասվածք առաջացնող գործոնի, օրինակ` պրոթեզի երկարատև ազդեցությունը, կարող է հանգեցնել նաև լորձաթաղանթի հիպերտրոֆիայի (գերաճի) և լորձաթաղանթի վրա պապիլոմաների առաջացման։

Վարակածին սնկերը հաճախ են առաջացնում սնկային ստոմատիտ։ Վերջինս պայմանավորված է իմունային համակարգի թուլացմամբ և դիսբակետրիոզով։

Ինչպես բուժել ստոմատիտը

 

Եթե դեղատուն է այցելել “բերանի ցավից” գանգատվող որևէ հաճախորդ` հարկավոր է պարզել ցավի երկարատևությունը, այլ գանգատների առկայությունը` սարսուռ, թուլություն, ավշահանգույցների մեծացում և այլն։ Եթե այդ ախտանիշները առկա են 7 օրից ավել` հաճախորդինպետք է խորհուրդ տալ անհապաղ այցելել ատամնաբույժի։ Ամեն դեպքում կարելի է խորհուրդ տալ որևէ հականեխիչ լուծույթով բերանի խոռոչի ողողումներ։ Ժամանակակից հականեխիչ (անտիսեպտիկ) լուծույթները հակաբորբոքային, հակասնկային, ցավազրկող և հակաայտուցային ազդեցություն ունեն։ Հիվանդին անպայման զգուշացնել. եթե 3 օր ողողումներ անելուց հետո հիվանդության ախտանշանները չեն անցնում` դիմել ատամնաբույժի։

Բուժումը պայմանավորված է ստոմատիտի ծանրության աստիճանից։ Հիվանդության թեթև ձևի դեպքում կարելի է սահմանափակվել բուժման տեղային միջոցներով։ Հականեխիչ լուծույթով պարտադիր ողողումներին զուգահեռ կարելի է կիրառել տեղային ազդեցության դեղորայքային միջոցներ, ինչպես նաև երկարատև ազդեցության տարբեր քսուքներ, դոնդողներ և ցողացիրներ։ Բորբոքումը վերացնելու նպատակով հաճախ նշանակում են հակաբակտերիալ և ոչ ստերոիդ հակաբորբոքային դոնդողներ կամ քսուքներ, որոնց բաղադրության մեջ կա ինդոմետացին կամ դիկլոֆենակ։ Հերպեսային ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են ացիկլովիր պարունակող հակավիրուսային քսուքներ։ Ապաքինման ընթացքն արագացնելու համար նշանակում են մեֆենամին պարունակող քսուք և այլն։ Եթե ստոմատիտն ուղեկցվում է սնկային վարակով, կարելի է նշանակել նիստատին պարունակող քսուք։ Ստոմատոլոգիական պրակտիկայում լայն կիրառություն ունեն նաև հակաբակտերիալ ազդեցության դեղահաբերը։

Եթե հիվանդությունը ծանր կամ միջին ծանրության է, ապա բուժման տեղային միջոցներին զուգահեռ, կարելի է նշանակել նաև պոլիվիտամիններ և իմուն համակարգը խթանող միջոցներ։ Բարդացած ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են գլյուկոկորտիկոստերոիդներ կամ հակաբիոտիկներ, հակահիսթամինային դեղամիջոցներ։ Եթե ստոմատիտը զարգացել է մեկ այլ հիվանդության ֆոնի վրա, ապա բուժումը պետք է իրականացվի հիմնական հիվանդության բուժմանը զուգահեռ։
Չմոռանաք հիշեցնել հիվանդին, որ ստոմատիտի բուժման ընթացքում` մինչև լիարժեք ապաքինումը, ցանկալի է սննդակարգից բացառել սուր և թթու համ ունեցող ճաշատեսակները, հում բանջարեղենն ու միրգը։ Սնունդը պետք է լինի ջրիկ և ոչ տաք։

Բուժման ճիշտ կազմակերպման դեպքում բորբոքային ախտանշանները վերանում են 3-7 օրվա ընթացքում, սակայն լորձաթաղանթը կատարելապես վերականգնվում է 10-20 օրվա ընթացքում (կախված հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից)։ Լավացման նշանների բացակայությունը անհանգստության տեղիք պետք է տա. այդ դեպքում որևէ սպեցիֆիկ վարակ կամ ուռուցքային պաթոլոգիա բացառելու նպատակով անհրաժեշտ է կատարել հյուսվածքաբանական ախտորոշում։

Ստոմատիտների ճիշտ ախտորոշում և բուժում հնարավոր է միայն տարբեր մասնագիտության բժիշկների օժանդակությամբ՝ ատամնաբույժ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ և այլք։ Բերանի խոռոչի լորձաթաղանթը մեր օրգանիզմի “հայելին է” և նրա փոփոխությունները հաճախ “արտացոլում են” տարբեր օրգան-համակարգերի վիճակը։

Ստոմատիտների կանխարգելման կանոնները

  • Ատամները մաքրել օրը 2 անգամ, նվազագույնը` 3 րոպե։
  • Ամեն օր քնելուց առաջ ատամնաթելով մաքրել-մշակել ատամների արանքները։
  • Ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողել գոնե պարզապես ջրով։
  • Տարին 2 անգամ այցելել ատամնաբույժին։
  • Վատ չէր լինի վերջ տալ այնպիսի վատ սովորություններին, ինչպիսիք են` ծխելը, եղունգները կամ գրչակոթը կրծելը։
  • Հոգ տանել առողջության մասին, ուժեղացնել իմունային համակարգը, հնարավորինս կանխել, իսկ արդեն առկայության դեպքում` բուժել մարսողական և սրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն։

Ժողովրդական միջոցներ

Ողողումներ արևքուրիկի, եղեսպակի և երիցուկի եփուկով (1 ճաշի գդալը` 1 բաժակ ջրին), օրական 1-3 անգամ։
Ողողումներ կերակրի սոդայի լուծույթով (1 թեյի գդալ սոդան` 1 բաժակ եռացրած ջրին), կամ թույլ մանգանա-կալիումական լուծույթով (oրը 2-3 անգամ)։

 
 
Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%