Լիբանանյան հեղինակավոր Elie Saab բրենդը ներկայացրել է իր նոր հավաքածուն. ֆոտոշարք
LifestyleԻնչպես հայտնում է ORER.news-ը՝ վկայակոչելով Tatler-ը, Լիբանանյան հեղինակավոր Elie Saab բրենդը Փարիզում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր նոր հավաքածուն: Աղբյուրը նշում է, որ հավաքածուում գերակշռում են լայնեզր գլխարկներով լրացվող հագեցած կանաչ ու դեղին գույների զգեստները:
Մեծ ուշադրության են արժանացել նաև խոր լանջաբացվածքով, կիսաթափանցիկ կոմբինեզոնները, որոնք անհնարին է` երբևէ աննկատ մնան որևէ խնջույքի կամ երեկույթի ընթացքում: Հավաքածուում եղել են նաև երեկոյան մոդելներ, որոնք աչքի են ընկնում համարձակ ու սեքսուալ դիզայներական լուծումներով:
Elie Saab-ի լավագույն ավանդույթների համապատասխան, այս ամենը զարդարված է եղել քարերով ու առատ ասեղնագործությամբ:






























