Քեյթ Ուինսլեթը խոսել է Լեոնարդո իր և Դի Կապրիոյի ընկերության մասին. լուսանկարներ
LifestyleՔեյթ Ուինսլեթը եւ Լեոնարդո Դի Կապրիոն արդեն 20 տարի է` միասին են: Դերասանները հանդիպել են 1997 թվականին «Տիտանիկի» նկարահանման ժամանակ: Այս ընթացքում նրանց բազմիցս սիրավեպ են վերագրել, սակայն Քեյթը եւ Լեոն միշտ հերքել են դա՝ նշելով, որ չնայած նրանց հարաբերությունները իսկապես սերտ են, նրանք չեն կարող դուրս գալ ընկերության սահմաններից:
![Кейт Уинслет рассказала о дружбе с Леонардо Ди Каприо фото [2] Кейт Уинслет рассказала о дружбе с Леонардо Ди Каприо фото [2]](https://n1s1.elle.ru/a8/2a/6f/a82a6faaa354cff16c2561711bfc7225/460x690_1_9e28c24f44108278fcdeeb129fd1ec95@460x690_0xc35dbb80_8550329941506689603.jpeg)
![Кейт Уинслет рассказала о дружбе с Леонардо Ди Каприо фото [3]](https://n1s1.elle.ru/7a/bd/b6/7abdb6c32852af7e982aa00cb6f7a7c9/460x690_1_eb61d7a53af9ce6be26cd702363b2cac@460x690_0xc35dbb80_14086740161506689603.jpeg)
Ուինսլեթը անկեղծորեն պատմել է Դի Կապրիոյի հետ հարաբերությունների մասին` հոբելյանական ժապավենի պատվին:
«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նշեցինք իմ 21-ամյակը: Այդ ժամանակ Լեոն 22 տարեկան էր: Շուտով ես 42 տարեկան կդառնամ, իսկ նա 43 տարեկան է, եւ սա պարզապես խելագարություն է »,- ասում է դերասանուհին:
![Кейт Уинслет рассказала о дружбе с Леонардо Ди Каприо фото [4]](https://n1s1.elle.ru/f1/68/af/f168af458b7fd5212916c313a15363bc/940x662_1_9471112d55fc5f9befaf881c9036170b@940x662_0xc35dbb80_15597561321506689604.jpeg)
«Ես շատ շնորհակալ եմ այս բարեկամության համար: Մենք արդեն ընտանիք ենք: Դա շատ հազվադեպ է Հոլիվուդում»,- ավելացնում է Ուինսլեթը:
Հիշեցնենք, որ «Տիտանիկից» հետո Ուինսլեթը և Դի Կապրիոն նկարահանվեցին «Փոփոխության ճանապարհը» ֆիլմում, որը լույս է տեսել 2008 թվականին:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: