Մեքենան, որով Շումախերը 2001թ. հաղթել է «Ֆորմուլա-1»-ում, կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Международные новостиԼեգենդար ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի մեքենան, որով նա 2001թ. դարձել է հեղինակավոր «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի չեմպիոն, նոյեմբերի 16-ին կհանվի աճուրդի:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, աճուրդը կանցկացվի Sotheby's-ի կողմից՝ Նյու Յորքում:
Հայտնի է, որ Ferrari F2001 մեքենայով Շումախերը հաղթել է ոչ միայն «Ֆորմուլա-1»-ում, այլ նաև Մոնակոյի Գրան պրիում:
Ներկայում մեքենան ցուցադրվում է Հոնկոնգում: Ferrari F2001-ը համալրված է 3լ աշխատանքային ծավալով V10 շարժիչով ու հրաշալի վիճակում է:
Sotheby’s-ի մասնագետներն ակնկալում են նմուշը վաճառել առնվազն 4 մլն դոլարով:



