Ռուսական օդուժը Սիրիայում վնասազերծել Է «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլխին եւ 12 հրամանատարների
Международные новостиՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում վնասազերծել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հրամանատարությանը, նրա պարագլուխն օրհասական վիճակում Է, 12 հրամանատարներ սպանված են:
Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ավելի վաղ ՌԴ ռազմական ետախուզությանը հայտնի Էր դարձել «Ջեբհաթ ան Նուսրայի» ղեկավարության խորհրդակցության անցկացման վայրն ու ժամանակը՝ խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանիի գլխավորությամբ:
«Հարվածի հետեւանքով «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխ Աբու Մուհամեդ ալ Ջուլյանին բազմաթիվ բեկորային վերքեր Է ստացել եւ զրկվել Է ձեռքից, մի քանի անկախ աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ նա գտնվում Է օրհասական վիճակում: Մեծաքանակ թիկնապահների հետ միասին ոչնչացվել են նաեւ «Ջեբհաթ ան Նուսրայի» 12 դաշտային հրամանատարներ, այդ թվում՝ ալ Ջուլյանիի մերձավոր օգնականը՝ խմբավորման անվտանգության ծառայության պետ Ահմադ ալ Գիզային»,- հայտնել Է Կոնաշենկովը: