Ինդոնեզացին 7 մետրանոց պիթոն է սպանել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ (լուսանկարներ)
Международные новостиԵրեսունյոթամյա ինդոնեզացի Ռոբերտ Նաբաբանն աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին կռվի է բռնվել ահռելի՝ 7մ երկարությամբ պիթոնի հետ ու սպանել դրան:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տուն գնալուց տղամարդը տեսել է, որ ճանապարհն արգելափակված է ահռելի պիթոնի պատճառով: Երբ Նաբաբանը սողունի վրայով անցնելու որոշում է կայացրել, այն հարձակվել է: Դրա հետևանքով մարդու ու պիթոնի միջև արյունալի պայքար է սկսվել:
Վերջիվերջո Նաբաբանին հաջողվել է սպանել պիթոնին, ինչից հետո նրան արագ հոսպիտալացրել են՝ ստացած բազմաթիվ վնասվածքները բուժելու համար: Հայտնի է, որ տղամարդու առողջական վիճակն այժմ ծանր է:
«Ես փորձեցի բռնել դրան, բայց այն խայթեց ու ատամները խորը խրեց ձախ ձեռքիս մեջ: Հետո մենք երկար ժամանակ կռվում էինք»,-պատմել է տղամարդը:
Հայտնի է, որ Նաբաբանի համագյուղացիները սպանված հսկային ցուցադրաբար կախել են բարձր տեղից, որպեսզի բոլորը դրան տեսնեն:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մարտին Ինդոնեզիայի գյուղերից մեկում նմանատիպ պայքար էր ծավալվել մարդու ու պիթոնի միջև, սակայն այն ժամանակ մարդուն հայտնաբերել էին սողունի որովայնում:

