Ինչի մասին պետք է լավ մտածել սիրելիից բաժանվելուց առաջ
LifestyleՍիրելիի հետ հարաբերությունները ոչ միշտ են հարթ ընթանում, և մենք հաճախ գալիս ենք այն եզրակացության, որ ավելի լավ է խզել հարաբերությունները, քան այդպես շարունակել: Ներկայացնում ենք մի քանի կարևոր բան, որի մասին անպայման պետք է մտածել բաժանվելուց առաջ:
Միգուցե շտապել եմ որոշում կայացնելու հարցում:
Եթե ամեն ինչ խճճվել է ու սարսափելի է թվում, ապա գրեք ձեր բողոքների ու խնդիրների մասին, իսկ հաջորդ օրը հանգիստ վերլուծեք այդ ամենը: Նախ և առաջ գրեք այն պատճառները, որոնց համար ցանկանում եք բաժանվել տղամարդուց: Գուցե հարաբերությունների խզումը լավագույն ելքը չէ, իսկ խնդրի լուծումն էլ ավելի դժվար է ու լուրջ:
Ինչից եմ զրկվում, եթե խզում եմ նրա հետ հարաբերությունները:
Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական տղամարդը Ձեր պատկերացմամբ այնուհետև նրան համեմատեք Ձեր տղամարդու հետ և փորձեք հասկանալ նմանություններն ու տարբերությունները: Արդյունքում երկու տարբերակ կլինի` կամ ձեր տղամարդը կհամապատսխանի ձեր իդեալին, կամ բաժանումը լավագույն լուծումը կլինի:
Միգուցե համապատասխանում ենք միմյանց:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.