Քրդերը Սիրիայում նավթահանք են գրավել
Международные новостиՔուրդիստանի աշխատավորական կուսակցության ջոկատները գրավել են Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգի նավթահանքը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, քրդերը վերահսկողություն են հաստատել Էս-Սուվար և Ալ-Կասրա քաղաքների նկատմամբ: Մասնավորապես, քրդական զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Դեյր Էլ Զորից և Եփրատ գետից 22 կմ դեպի արևելք ընկած նավթահանքում:
«Սիրիայում 11 խոշորագույն նավթահանք է տեղակայված Եփրատի արևելյան ափին, որը նահանգը բաժանում է երկու մասին: Այդ նավթահանքերում կենտրոնացա է Սիրիայի բոլոր էներգետիկ ռեսուրսների շուրջ մեկ երրորդը»,- ասվում է աղբյուրի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի Բաշար ալ-Ասադի զորքերը անհաջող փորձեր են ձեռնարկել Եփրատի արևելյան ափերին քրդերի առաջխաղացումը կանխելու համար: