Առավոտյան սեքսը հաճելի և օգտակար է
LifestyleՈւժեղ սեռի ներկայացուցիչների ներքին ժամացույցն ավելի է տրամադրում վաղ և բուռն արթնանալուն:
Բուռն արթնանալու տակ ի նկատի ունենք առավոտյան սեքսը, որից կանայք հաճախ հրաժարվում են: Սակայն սա այն դեպքն է, երբ կինը ավելի լավ է զիջումների գնա և համաձայնվի:
Կասկածու՞մ եք առավոտյան սեքսի օգտակարության վրա: Մասնագետները հետաքրքիր պարզաբանում են տվել:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ առավոտյան սեքսն ավելի շատ հաճույք է պարգևում զույգերին, քան ցերեկայինը և գիշերվանը: Պատճառն այն, որ կիրք արթնացնող, հաճելի զգացողություններ պարգևող հորմոնների կենտրոնացումը առավոտյան 25%-ով ավելի բարձր է, քան որևէ այլ ժամանակ:
Առավոտյան սեքսի օգտակարությունը
Սկսեք օրը հաճույքից:
Զբաղվո՞ւմ եք արդյոք առավոտյան մարզանքով: Եթե ոչ ապա հիշեք, որ առավոտյան սեքսը կարող է փոխարինել դրան: Այն նույն կերպ օրգանիզմին կենսունակություն կհաղորդի և կլիցքավորի ողջ օրվա համար:
Հիանալի տրամադրություն և փայլ աչքերում... Նույնիսկ եթե ձեր դիմահարդարումն այդքան էլ արտահայտիչ չլինի շտապելու արդյունքում, շրջապատող մարդիկ ձեզ անպայման կհաճոյախոսեն: Ըստ հոգեբանների՝ ինտիմ կյանքում երջանիկ մարդիկ ունեն հատուկ ձգողականություն և էներգետիկա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.