«Սուպեր մամա 2» -ի պրեմիերային ներկա է եղել հայկական շոու-բիզնեսի աստղաբույլը
LifestyleBlogNews.am-ը գրում է.
«Սուպեր մամա 2» -ն այսօրվանից մեծ էկրաններին է: Ֆիլմը ծիծաղ, ժպիտներ, ինչու ոչ, նաև արցունքներ կպարգևի հանդիսատեսին: Ֆիլմի փակ դիտմանը հավաքվել էին ստեղծագործական կազմը, դերասանները, նրանց ընկերները, հայկական կինոինդուստրիայի և հեռուսատտեսության ճանաչված դեմքերը: BlogNews.am-ը ևս ներկա է եղել պրեմիերային: Ներկայացնում ենք երեկոյի հետաքրքիր դրվագներն ու սյուժետային որոշ մանրամասներ:
1 ժամ 47 րոպե տևողությամբ արկածային կատակերգության սյուժեն առաջինի շարունակությունն է, նույն ընտանիքի պատմությունը` 5 տարի անց։ Այս անգամ հիմնական գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Գլխավոր հերոսուհու՝ Սոնայի կյանքում խնդիրներ են առաջանում։ Կարենը կրկին կերպարանափոխվում է, բայց այս անգամ կնոջը փրկելու համար. «Ամուսինները բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից և փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ և ընկնում կանանց գաղութ: Եթե գումարը չվերադարձվի, Սոնան բանտ կընկնի: Մենուան նույնպես իմանում է փողերի մասին ու մտնում կանանց գաղութ, որպեսզի ձեռք գցի դրանք: Ֆիլմի սկզբում Մենուան ու Կարենը հակառակ բևեռներում են, բայց ընթացքում նրանքի վերջո հաշտվում են ու փորձում միասին փախչել գաղութից՝ գտնելու և վերադարձնելու փողերը»,- ասաց Հայկը։









«Սուպեր մամա 2»-ի հիմքում դրված է ընտանիքի կարևորության գաղափարն ու հայր և որդի փոխհարաբերությունները կյանքի դժվարին պահերին : Այս երկու շեշտադրմամբ ֆիլմի ստեղծողները ցանցացել են ցույց տալ, որ զոհաբերությունը հանուն սիրելիի արդարացված է միայն մի դեպքում, եթե կա ներողամտություն , սեր ու փոխադարձ հարգանք:
Ֆիլիմի մտահղացումից մինչև ցուցադրության օրը տևել է մոտ 2 տարի: Նկարահնումները հիմնականում Երևանում և հատուկ ստեղծված տաղավարներում են իրականացվել: «Սուպեր մամա 2»-ը 2 անգամ գերազանցում է առաջինի բյուջեն. «Եթե նախորդ անգամ ես վաճառել էի իմ բնակարանն, այս անգամ ստիպված եմ եղել վաճառելու նաև ավտոմեքենաս ֆիլմի ծախսերը հոգալու համար: Կար սահմանափակ բյուջե, որ մեջ պարտավոր ենք տեղավորվել: Փորձել ենք բարձր նշաձողը պահպանել , բայց միայն սցենարով ու դերասանական խաղով դա անհնար կլիներ: Լավ աշխատանքը լավ գումարներ է պահանջում ու գործը բարդանում է, երբ արդեն խոսում ենք դեկորացինաերի ու այլ մանրուքների մասին: Նախնական հաշվարկով մոտ 400.000 դոլար է ծախսվել ֆիմի ստեղծման համար»- նշեց Հայկը:
Ընդլայնվել է նաև դերասանական կազմը: Արդեն սիրված դերասաններ Գարիկ Պապոյանին, Անի Խաչիկյանին, Անդրանիկ Հարությունյանին, Ռաֆայել Երանոսյանին, Լեւոն Հարությունյանին, Արման Նավասարդյանին, նոր կերպարներով միացել են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթեւ Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը, Նարինե Ոսկանյանը եւ ուրիշներ։ Հատուկ հրավերով ֆիլմում նկարահանվել է Comedy Club»-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

Շարունակությունը՝ այստեղ.