Տղայական «ռազբորկա» ԱԺ-ում. պատգամավորներն անցել են բռնցքամարտի
ПолитикаԱԺ-ում կրքերն այսօր թեժ են: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքներով հարձակվել են իրար վրա, սակայն լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանը պնդեց, որ նման միջադեպ չի եղել:
«Եթե ես որևէ մեկի վրա բռունցնքներով հարձակվեմ, նա կհայտնվի հիվանդանոցում, քանի որ ես 3.5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Նման բան չի եղել»,- նշեց Գեղամյանը` հավելելով.
«Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում: Ես արդեն կես ժամ իմ աշխատասենյակում հանգիստ աշխատում եմ: Ես կռված մարդու տեսք ունե՞մ»: Orer.am–ի դիտարկմանը, թե նյարդային եք երևում, Գեղամյանն ասաց. «Նյարդային եմ, որովհետև միանգամից 10 հոգով լցվեցիք իմ աշխատասենյակ և սկսեցիք հարցեր տալ:Նորից եմ կրկնում, եթե ես հարձակվեի ձեր նշած անձի վրա, նա կհայտնվեր հիվանդանոցում: Ես նրան ոչինչ չեմ ասել, իմ պատասխանը նրան ես Ազգային ժողովի դահլիճում տվել եմ»,- ասաց պատգամավորը:
Մեկ այլ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաշքշոց էլ չի՞ եղել, Գեղամյանը պատասխանեց. «Ես հիմա նմա՞ն եմ քաշքշոցի մեջ եղած մարդու: Ես կրկնում եմ՝ իմ աշխատասենյակում արդեն կես ժամ է հանգիստ աշխատում եմ»: Լրագրողները զրուցեցին նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալով արտաշես Գեղամյանի հայտարարությանը, թե իր դիմացինը հիվանդանոցում կհայտնվեր, եթե ինքը բռունցնքներով հարձակվեր որևէ մեկի վրա՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միայն կարող եմ ասել, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյանն է: Ուրիշ բան չունեմ ասելու
Orer.am –ի հարցին, թե միջանցքի որ հատվածում է եղել միջադեպը ու արդյոք տեսախցիկները ֆիքսել են նա պատասխանեց.
«Այդ պահին չեմ ֆիքսել՝ տեսախցիկներ տարածքում եղել են, թե ոչ»:
Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը.