ՀՀ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հորդանանի և ԱՄԷ-ի հետ ներդրումների խրախուսման համաձայնագրերը
ПолитикаՀայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր: