Սեքսի լավագույն տարիքը կանանց և տղամարդկանց համար
LifestyleԱմերիկացի մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդիկ սեքսից առավելագույն հաճույք սկսում են ստանալ 30 տարեկանից սկսած,- ORER.news-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Անցկացված հարցման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել հակառակը. մարդը սեքսը սկսում է հասկանալ տարիքն առնելուն զուգընթաց և առավել հաճույք ստանում է հասուն տարիքում: Այսպես, ըստ հետազոտության տվյալների` առավելագույն սեքսուալ հաճույք կանայք ստանում են 26, տղամարդիկ` 32 տարեկանում:
Մասնագետների ասածը հաստատել են նաև ամերիկացի բժիկները, նշելով, որ այդ հարաբերություններում գլխավորը սոցիալ-հոգեբանական կողմն է, և ոչ թե` ֆիզիկականը:
Հետազոտողներն ընդգծել են նաև, որ «որակյալ սեր» հասկացության տակ մարդիկ ներառում են անձնական ինտիմ հարաբերությունները, սակայն, նրանց խոսքերով, դա մոլորություն է:
Մեկ այլ փորձով ապացուցվել է, որ կանայք ավելի հաճախ սեքսով ցանկանում են զբաղվել 24, իսկ տղամարդիկ` 27 տարեկանում: