Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել Է Դոնբասի վերաինտեգրման նախագահական օրինագիծը
Международные новостиՈւկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ հավանություն Է տվել «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ժամանակավորապես բռնազավթված տարածքների նկատմամբ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրինագծին:
Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 233 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Փաստաթուղթը Գերագույն ռադայում գրանցվել Էր հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:
Դրանում, մասնավորապես, Կիեւի վերահսկողության տակ չգտնվող Դոնբասի շրջանները ներկայացվում են որպես «ժամանակավորապես բռնազավթված տարածքներ», Ռուսաստանի գործողությունները որակում են որպես «ագրեսիա Ուկրաինայի դեմ», իսկ նախագահին իրավունք Է ընձեռվում զինված ուժերն օգտագործել երկրի արեւելքի տարածքներն ազատագրելու համար: Դրանում նաեւ կատարվել Է ուղղում, որը տեքստից բացառում Է հղումը Մինսկի համաձայնություններին: