Գերմանիայում առնվազն յոթ մարդ Է զոհվել «Կսավիե» ցիկլոնի պատճառով
Международные новостиԳերմանիայի հյուսիսում առնվազն յոթ մարդ Է զոհվել «Կսավիե» ցիկլոնի պատճառով, որն իր հետ բերել Է հորդառատ անձրեւներ եւ փոթորկալի քամի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Berliner Zeitung թերթը:
Բրանդենբուրգի ոստիկանությունը հայտնել Է տապալված ծառերի պատճառով չորս մարդու զոհվելու մասին: Զոհերի մեծ մասը գտնվում Էին ավտոմեքենաներում: Նաեւ, ոստիկանության տվյալներով, տարերքի մոլեգնելու հետեւանքով տուժել Է 24 մարդ:
Բեռլինի Տեգել շրջանում ավտոմեքենայի վրա ծառի ընկնելու հետեւանքով զոհվել Է մի կին: Համբուրգում եւս երկու կանայք են զոհվել, որոնք գտնվում Էին ավտոմեքենայում, երբ դրա վրա ծառ Է ընկել: Շվերին քաղաքի մերձակայքում նույնպես ծառն ընկել Է բեռնատար ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով զոհվել Է վարորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: