Ի՞նչը կարող է քնի մեջ խոսելու պատճառ հանդիսանալ. հնարավո՞ր է արդյոք, բացահայտել գաղտնիքները
LifestyleԸստ բազմաթիվ վիճակագրական տվյալների՝ երեխաների՝ 25, իսկ մեծահասակների 5 տոկոսը խոսում են քնի մեջ: Փորձենք պարզել, թե ինչու ենք մենք խոսում քնի մեջ և հնարավոր է արդյոք այդ ընթացքում խոսել գաղտնիքների մասին:
Պարզվում է, որ քնի մեջ խոսում են այն մարդիկ, ում մոտ առավել մեծ է էմոցիոնալ դաշտը: Քնի մեջ խոսելու պատճառ է նաև ոչ բավարար քունը, կամ սթրեսը: Քնի մեջ խոսել չի բացառվում նաև դեպրեսիայի, ալկոհոլի և բարձր ջերմության դեպքում:
Քնի առաջին և երկրորդ փուլում խոսակցությունը լինում է մենախոսություն և տևում է միջինը 30 վայրկյան: Երրորդ և չորրորդ փուլերում դա հիմնականում դառնում է մրթմրթոց կամ տնքոց: Պետք չէ այդ բառերում որևէ իմաստ փնտրել, քանի որ այն ինչ մարդիկ խոսում ենք քնի մեջ, ոչ մի կապ չունի իրականության հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.