Գիտնականներին հաջողվել է բացահայտել նիհարելու լավագույն մեթոդը
LifestyleԲժիշկները Ճարպակալումը համարում են ամենավտանգավոր չարիքներից մեկը։ Շատ մարդիկ անհույս պայքարում են գիրության դեմ, պահում են խիստ սննդակարգ և ժամեր շարունակ մարզվում մարզասրահներում կամ էլ դիմում վիրաբուժական միջամտությունը։ Պարզվում է, որ վերջերս գիտնականներին վերջապես հաջողվել է նիհարել` այն էլ ամենահասարակ և արդյունավետ եղանակով։
Նրանց կարծիքով ճարպակալման դեմ պայքարելու համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ քաղցած մնալ կամ սնվել կանաչեղենով։ Բավական է պարզապես հետևել ափսեների ու բաժակների չափսերին։
Անգլիացի գիտնականները ուսումնասիրության են ենթարկել կերակրի ընդունվող չափաբաժինների ծավալների ու ավելորդ քաշի միջև եղած կապը: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 60 հետազոտությունների արդյունքները։
Արդյունքները ցույց են տվել, որ մենք միշտ ավելի շատ ենք ուտում, երբ առաջարկվում կամ տեսնում ենք մեծ չափաբաժիններ։ Ուստի և մեծ չափաբաժիններից խուսափելը հնարավորություն կտա նվազեցնել ընդունվող կալորիաների քանակը և ազատվել կիլոգրամներից։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.