Եվրոպայում ճառագայթման մակարդակի բարձրացում Է արձանագրվել
Международные новостиԵվրոպայում ռադիոակտիվության մակարդակի բարձրացում Է արձանագրվել օդում: Դրա ստույգ աղբյուրը հայտնի չԷր, առկա տվյալները ցույց են տալիս, որ այն գտնվում Է Արեւելյան Եվրոպայում: Այդ մասին հայտնել Է Popular Mechanics-ը:
Սեպտեմբերի 29-ից թենիում-106 (փխրուն դժվարահալ մետաղ) իզոտոպի մակարդակի բարձրացում Է դիտվում Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում:
Գերմանիայի ռադիացիոն պաշտպանության դաշնային գերատեսչությունը նշում Է, որ ճառագայթման մակարդակի բարձրացումը չի սպառնում մարդու առողջությանը: Թենիում-106-ն օգտագործվում Է ճառագայթային թերապիայի, մասնավորապես աչքերի ուռուցքների բուժման համար, իզոտոպը նաեւ կիրառվում Է արբանյակների վառելիքային տարրերում: