Հոգեբանները դավաճանությունը խոստովանելն այդքան էլ ադեկվատ չեն համարում
LifestyleՀոգեբանները պնդում են, որ դավաճանությունը միշտ եղել և մնում է այն հիմնական պատճառը, որ քայքայում է ընտանիքները:
1. Բոլոր մարդիկ դավաճանում են այն պատճառով, որ երջանիկ չեն ամուսնական կյանքում:
Եթե խոսքը կանանց մասին է,ապա այս տարբերակն ավելի հավանական է: Ամուսնացած կանայք հաճախ են խոստովանում,որ դավաճանության պատճառը ամուսնու հետ հարաբերություններում չբավարարվածությունն է:
2. Տղամարդիկ ավել հաճախ են դավաճանում, քան կանայք:
Մի ժամանակ դա իսկապես այդպես էր,բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Կանայք իրենց դավաճանությամբ չեն գերազանցում տղամարդկանց, բայց արդեն չեն էլ զիջում:
3. Որոշիչ դեր ունեն սեռական հարաբերությունները:
Կանայք միշտ սեր են փնտրում: Դա էլ կարող է բերել նրանց դավաճանության: Տղամարդկանց նույնպես միշտ չէ, որ սեքսն է հետաքրքրում: Տղամարդկանց հաճախակի դավաճանությունները բացատրվում են նրանց՝ երիտասարդությունը ետ բերելու ցանկությամբ:
4. Եթե կողակիցդ դավաճանում է, ուրեմն չի սիրում:
Այդպես կարող է թվալ,բայց միշտ չէ,որ դա ճշմարտություն է: Հնարավոր է,որ ընտանիքում յուրաքանչյուրի համար այլ արժեքներ գոյություն ունեն,սիրո մեկնաբանման տարբեր մեթոդներ:
5. Ավելի լավ է խոստովանել դավաճանությունը:
Եթե անգամ Ձեր դավաճանությունը Ձեզ համար վայրկենական,անցողիկ մի բան է նշանակում, շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս երբեք չխոստովանել դավաճանության մասին Ձեր երկրորդ կեսին: Հաճախ մարդիկ բաժանվում են հենց այսպիսի «խոստովանությունների» ազդեցության պատճառով, քան հենց դավաճանության փաստից:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: